Hayr Asoghik Karapetyan
Մաշտոցյան Մատենադարանը մեր հայկազյան ինքնության և ինքնագիտակցության սրբություն սրբոցն է՝ ինչպես Արարատն ու Սուրբ Էջմիածինը:
Խորհրդային անաստվածության ամենաթեժ տարիներին Ամենազոր Աստված այնպես հրաշագործեց, որ Սուրբ Էջմիածնում ժողովված ձեռագրային ողջ գանձերը, թեև բռնագրավված, սակայն ապահով ու վեհաշուք հանգրվանեցին քաղաքամայր Երևանում, որպեսզի բարձունքից հայոց մեծերը, իրենց ոգեղինացած արձաններով և մատենագրական ժառանգությամբ, փայլեն ու ճառագեն փարոս և հսկեն հայկազուններին, որպեսզի նրանք շարունակեն հավատարմորեն ընթանալ իրենց նախնյաց ճանապարհով:
Արդարև, Մատենադարանը սրբությամբ կատարեց իր առաքելությունը, որին հովանի ու պահապան էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Այնտեղ, որտեղ աստվածաբանական ու հայագիտական միտքն է առարկայացած՝ այդ սուրբ հաստատությունը չի՛ կարող դառնալ նվաստ ու վնասարար, կործանող տեսահոլովակների, ֆիլմերի և նման բաների թեմա, ևս առավել՝ հարթակ:
Եվ, այսօր, որևէ սուտ վկայություն, ոտնձգություն Մաշտոցյան Մատենադարանի հանդեպ՝ պետք է արժանանա ամենախիստ դատապարտության, խստագույն պատժի:
Եվ առաջին հերթին հենց գիտության մշակները պետք է արթնանան և իրենց գրիչները սուր դարձրած ելնեն պայքարի, սրբազան մարտի՝ վասն ազգային ինքնության, ոգեկանության, ժառանգության:
Գնացեք, կանգնեցեք Մաշտոցյան Մատենադարանի վեհապանծ ու հզոր բերդի առջև և նայեցեք այնտեղ ժայռացած հայոց մեծերին: Նմանվեցեք նրանց և ուխտեցեք տեր կանգնել ազգային ավանդին, Հայրենի երկրին և հայոց ճակատագրին:
Գոյութենական պատերազմը միայն ռազմադաշտում չէ. սոսկալի պատերազմը ոգու, մտքի և գաղափարի ասպարեզում է:
Ահա այս մասին են դարեր շարունակ ազդարարել հայոց վանքերի ու եկեղեցիների զանգերը, և այդ ղողանջները հնչելու են ցկատարած աշխարհի:
Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Թանգարանների և Արխիվի տնօրեն
Մաշտոցյան Մատենադարանի
Հոգաբարձուների խորհրդի անդամ
All reactions:
13 comments
18 shares
Like
Comment
Most relevant
Sevan Semerdjian
Hayr Asoghik Karapetyan, ինչպէս միշտ` կատարելապէս յանձնառու, հուժկու, խորազդեցիկ եւ բացառապէս գեղեցիկ տողեր։
Lianna Khachatrian
Իսկ ի՞նչ է պատահել։ Մատենադարանում տեսահոլովակ են՞ նկարել։ 
1'/%3E%3Cpath d='M16.0001 7.9996c0 4.418-3.5815 7.9996-7.9995 7.9996S.001 12.4176.001 7.9996 3.5825 0 8.0006 0C12.4186 0 16 3.5815 16 7.9996Z' fill='url(%23paint1_radial_15251_63610)'/%3E%3Cpath d='M16.0001 7.9996c0 4.418-3.5815 7.9996-7.9995 7.9996S.001 12.4176.001 7.9996 3.5825 0 8.0006 0C12.4186 0 16 3.5815 16 7.9996Z' fill='url(%23paint2_radial_15251_63610)' fill-opacity='.5'/%3E%3Cpath d='M7.3014 3.8662a.6974.6974 0 0 1 .6974-.6977c.6742 0 1.2207.5465 1.2207 1.2206v1.7464a.101.101 0 0 0 .101.101h1.7953c.992 0 1.7232.9273 1.4917 1.892l-.4572 1.9047a2.301 2.301 0 0 1-2.2374 1.764H6.9185a.5752.5752 0 0 1-.5752-.5752V7.7384c0-.4168.097-.8278.2834-1.2005l.2856-.5712a3.6878 3.6878 0 0 0 .3893-1.6509l-.0002-.4496ZM4.367 7a.767.767 0 0 0-.7669.767v3.2598a.767.767 0 0 0 .767.767h.767a.3835.3835 0 0 0 .3835-.3835V7.3835A.3835.3835 0 0 0 5.134 7h-.767Z' fill='%23fff'/%3E%3Cdefs%3E%3CradialGradient id='paint1_radial_15251_63610' cx='0' cy='0' r='1' gradientUnits='userSpaceOnUse' gradientTransform='rotate(90 .0005 8) scale(7.99958)'%3E%3Cstop offset='.5618' stop-color='%230866FF' stop-opacity='0'/%3E%3Cstop offset='1' stop-color='%230866FF' stop-opacity='.1'/%3E%3C/radialGradient%3E%3CradialGradient id='paint2_radial_15251_63610' cx='0' cy='0' r='1' gradientUnits='userSpaceOnUse' gradientTransform='rotate(45 -4.5257 10.9237) scale(10.1818)'%3E%3Cstop offset='.3143' stop-color='%2302ADFC'/%3E%3Cstop offset='1' stop-color='%2302ADFC' stop-opacity='0'/%3E%3C/radialGradient%3E%3ClinearGradient id='paint0_linear_15251_63610' x1='2.3989' y1='2.3999' x2='13.5983' y2='13.5993' gradientUnits='userSpaceOnUse'%3E%3Cstop stop-color='%2302ADFC'/%3E%3Cstop offset='.5' stop-color='%230866FF'/%3E%3Cstop offset='1' stop-color='%232B7EFF'/%3E%3C/linearGradient%3E%3C/defs%3E%3C/svg%3E)
Anna Abrahamyan replied
7 Replies
Anna Mnatsakanyan
Թուրքը վերջին տարիներին «ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ (ԿՈԳՆԻՏԻՎ) ՊԱՏԵՐԱԶՄ» է վարում Հայաստանի դեմ: Ճանաչողական պատերազմը կարող է իրականացվել նաև առանձին՝ առանց ռազմական միջոցների ներգրավման: Անցյալ շաբաթ կրկին ականատես եղանք, թե ինչպես հերթական անգամ թիրախում հայտնվեցին մեր ամենակարևոր համակարգերից Սփյուռքը և ազգային արժեքները՝ օրինակ Էրեբունի թանգարանը, Մատենադարանը:
Պատերազմ «Իմաստի» դեմ․ առանց աշխարհագրական սահմանների
«Վաղուց անցել են այն ժամանակները, երբ պատերազմը մղվում էր ավելի շատ տարածք ստանալու համար: Այժմ կա նոր նպատակ՝ փոխել հակառակորդների գաղափարախոսությունը՝ ուղեղը դարձնելով մարդու ծանրության կենտրոն։ Եվ սա մարդուն դարձնում է վիճաբանության առարկա կամ սուբյեկտ, իսկ միտքը դառնում է մարտի դաշտ: Երբ մենք խոսում ենք հիբրիդային սպառնալիքների մասին, ճանաչողական պատերազմը մանիպուլյացիայի ամենաառաջադեմ ձևն է, որ կարելի է տեսնել արդեն այսօր: Այն ձգտում է ազդել անհատների որոշումների կայացման վրա և ազդել մի խումբ մարդկանց վարքագծի վրա՝ մարտավարական կամ ռազմավարական առավելություն ստանալու նպատակով:»
https://infocom.am/hy/Article/66972
Nerses Nersessian
Գրիչդ անսպառ Հոգեշ. Տէր Ասողիկ Վրդ. Կարապետեան