Հանրային իշխանության ներկայացուցիչներից, և հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ձեռնպահ մնալ ՀՀ Սահմանադրությունը և ներպետական օրենքները, ՀՀ միջազգային իրավական պարտավորությունները խախտող գործողություններից՝ Եկեղեցու գործունեության ազատությունն ու ինքնավարությունը, ինչպես նաև դատական իշխանության մարմինների և իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց,
Հանրային իշխանության ներկայացուցիչներից՝ իրենց հանրային խոսքում լինել զուսպ և պահպանել հանրային պաշտոն զբաղեցնող անձի էթիկայի և վարքագծի կանոնները, չօգտագործել ատելություն և անհանդուրժողականություն տարածող, խտրականություն և վիրավորանք պարունակող խոսույթ,
Քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներից՝ իրականացնել անկախ և արդյունավետ քննություն՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության և օրենքների պահանջներով, ապահովել հարուցված վարույթներում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը,
Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ծառայողներից՝ իրականացնել իրենց գործառույթները անկախ՝ հիմք ընդունելով բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջները, ձեռնպահ մնալ անհամաչափ և անհարկի ուժի գործադրումից և անձանց իրավունքները խախտելուց։
_______________
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն
Երևանի մամուլի ակումբ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ
Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Մարդու իրավունքների եզդիական կենտրոն
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Գայանե Շագոյան, մշակութային մարդաբան
Իզաբելլա Սարգսյան, կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով միջազգային փորձագետ
Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան, Արդարության նոր մշակույթ ՀԿ
Արմեն Մարտիրոսյան, հրատարակիչ
Տիգրան Պասկևիչյան, լրագրող-հրապարակախոս
Սարհատ Պետրոսյան, ճարտարապետ- քաղաքային պլանավորող
Ինգա Հարությունյան, հոգեբան, սոցպաշտպանության ոլորտի մասնագետ
Ապրես Զոհրաբյան, արևելագետ
Արամ Ղանալանյան, ճարտարապետ-տեսաբան
Արսեն Հակոբյան, մշակութային մարդաբան
Մարիա Սադոյան, թարգմանիչ
Մուշեղ Հովսեփյան, իրավապաշտպան
Նունե Թորոսյան, մանկավարժ, թարգմանիչ, խմբագիր
Ռուբեն Մալայան, գեղագիր, դասախոս
Վարդան Հարությունյան, իրավապաշտպան
Մարիամ Մովսիսյան, հաղորդակցության մասնագետ
All reactions:
2 comments
7 shares
Like
Comment
Most relevant
1. ՄԻԵԴ-ը կրոնական կազմակերպությունների ինքնավարության վերաբերյալ հայտնել է հեևյալ դիրքորոշումը՝ «Կրոնական համայնքները ավանդականորեն և ամենուր գոյություն են ունեցել կազմակերպված կառուցվածքների ձևով։ Կրոնական համայնքի կազմակերպման ձևին առնչվող գործերով Կոնվենցիայի 9-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի 11-րդ հոդվածի համատեքստում, որը պաշտպանություն է տրամադրում hավաքների և միավորման իրավունքի նկատմամբ՝ պետության անհիմն միջամտությունից։ Հավատացյալների կրոնի ազատության իրավունքը ներառում է այն իրավաչափ ակնկալիքը, որ համայնքն իրավունք ունի գործելու խաղաղ և անխոչընդոտ կերպով՝ զերծ մնալով կամայական պետական միջամտությունից։ Կրոնական համայնքների ինքնավար գոյությունը ժողովրդավարական հասարակության մեջ բազմակարծության ապահովման համար անփոխարինելի է և, հետևաբար, գտնվում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածով տրամադրվող պաշտպանության առանցքում»։ https://ks.echr.coe.int/.../autonomy-of-religious...
YOUTUBE.COM
Խնդրում ենք՝ պատարագին Կտրիճ Ներսիսյանի անունը չտալ. կարող է նաև ԱԱԾ աշխատողը դա ասել. Փաշինյան