Հովհաննես Այվազովսկին բազմիցս անդրադարձել է աստվածաշնչյան թեմաներին։ 1889 թվականին վրձնած «Նոյն իջնում է Արարատից» կտավը ներկայացնում է աստվածաշնչյան հայտնի պատումը (Գիրք Ծննդոց 6-9)։ Երբ Արարիչը տեսավ, որ երկիրը լցվել է անարդարությամբ, որոշեց բնաջնջել բոլոր էակներին՝ թողնելով միայն Նոյին և իր գերդաստանը։ Տերը նրան պատվիրեց կառուցել տապան, իր հետ վերցնել զավակներին, բոլոր կենդանիներից մեկ զույգ և մտնել նավ։ Երբ քառասունօրյա անձրևից բարձրացած ջրհեղեղն …